Հաճախ տրվող հարցեր

Գլխավոր/Հաճախ տրվող հարցեր

Ինչպե՞ս գրանցվել և ստանալ իմ կոդը

Գրանցման էջում լրացրու անունդ, հեռախոսդ, էլ․ փոստդ և գաղտնաբառը։ Հաստատելուց հետո քո կաբինետում կտեսնես բազայում ստեղծված անհատական կոդը։

Որտե՞ղ գտնել պահեստի հասցեն

Քո կաբինետի «Իմ հասցեները» բաժնում։ Օգտագործիր միայն հաստատված հասցեները։ Եթե դաշտը դեռ լրացված չէ, դրանով իրական գնում մի կատարիր։

Ինչպե՞ս կատարել գնումներ

Ապրանքը գնիր խանութի կայքում։ Առաքման հասցեում լրացրու պահեստի տվյալները, իսկ Address line 2-ում՝ քո անձնական կոդը։ Թրեքինգը ստանալուց հետո ավելացրու այն քո պատվերների ցանկում։

Ի՞նչ տարբերություն կա անձնական կոդի և թրեքինգի միջև

Անձնական կոդը նույնականացնում է քեզ և նույնն է բոլոր երկրների համար։ Թրեքինգը վերաբերում է առանձին փաթեթին։ Խմբաքանակի կոդը ստեղծում է պահեստը՝ մի քանի պատվեր միասին ուղարկելու համար։

Ինչպե՞ս է հաշվարկվում առաքման արժեքը

Հաշվիչը ցույց է տալիս մոտավոր արժեքը՝ ըստ իրական և ծավալային քաշերի։ Պահեստը հաստատում է չափված քաշը։ Իսպանիայի և Հունաստանի ցամաքային սակագները հաստատված են, օդային սակագները՝ դեռ փորձնական։ Մաքսային և լրացուցիչ ծառայությունների վճարները ներառված չեն։

Ե՞րբ կարող եմ ստանալ իմ պատվերը

Երբ պատվերիդ կարգավիճակը դառնա «Պատրաստ է ստացման»։ Խմբաքանակի ուղարկումը դեռ չի նշանակում, որ քո փաթեթն արդեն Հայաստանում է։ Ստացման պայմանները ճշտիր ընկերության հետ։

Ի՞նչ անել, եթե պատվերը չի հասել կամ վնասված է

Կապվիր ընկերության հետ՝ նշելով քո կոդն ու թրեքինգը։ Պահեստը կարող է գրանցել խնդիր՝ պահպանելով վերջին հաստատված փուլը։ Փոխհատուցման հարցը որոշվում է ընկերության պայմաններով և կիրառելի կանոններով։

Կարո՞ղ եմ չեղարկել պատվերը

Կայքում կարող ես չեղարկել միայն դեռ չընդունված գրառումը։ Դա չի չեղարկում արտաքին խանութի գնումը և գումար չի վերադարձնում։

Կայքում օնլայն վճարում կա՞

Օնլայն վճարում չկա։ Ապրանքի գնումն ու ծառայության վճարման պայմանները կատարվում են համապատասխան խանութի և ընկերության կարգով։

Չգտա՞ր հարցիդ պատասխանը։ Կապ մեզ հետ